ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրյալ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս գործով այսօրվա դատական նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են նրանից, արդյո՞ք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պատասխանել է, որ «Ոչ»:

Հարցին՝ ինքը ցուցմունք տվե՞լ է, առերեսվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Ս.Կարապետյանն ասել է.

«Հետևեք դատական գործընթացին, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:

Նշվում է նաև, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել հենց Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:

Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից ու Սերգո Կարապետյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։