ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով։ Այս մասին տեղեկացրել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։