Երևանում այսօր մեկնարկել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Կանայք մրցում են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Բազմամարտում հայտնի դարձան լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան / Շահինյանի անվան ՄԴ / , Տաթև Սուքիասյան / Գյումրի /, Ինեսա Ջաղինյան /Շահինյանի անվան ՄԴ /:

Տղամարդկանց բազմամարտի մրցանակակիրներն են Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը (Երևան):

Վաղը` փետրվարի 27-ին նախատեսված են առանձին գործիքների եզրափակիչները: