Այսօր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160-ամյակն է, և այդ առիթով Հայաստանի ազգային պատկերասրահը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է գրքի հրատարակման մասին․

«Այսօր լրանում է գեղանկարիչ, գրաֆիկ, գրքային նկարազարդող, քանդակագործ, ճարտարապետ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի 160-ամյակը: Ազգային պատկերասրահն այս հոբելյանի առթիվ լույս է ընծայել մեծ արվեստագետին նվիրված գիտական ուսումնասիրություն (ռուսերեն լեզվով), որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին:

Գիրքը հրատարակվել է Հրանտ Աղասյան հիմնադրամի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ»: