Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է, փոխանցում է Turan.az-ը։

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկրում խուճապ չկա, իրենք ձեռնարկում են միջոցառումներ, որ երկրում համաճարակ չլինի:

Տիկարաձեն նշել է, որ կորոնավիրուսվ վարակված քաղաքացու վիճակը նորմալ է, իսկ երկիրը լիովին պատրաստ է համաճարակի բռնկման դեմ պայքարին: