Մոսկվայում մեկնարկել է «CPM 2020 – Collection Premiere» խորագրով քառօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի առաջատար հայկական 15 ընկերություններ։ Այս մասին հայտնում Էկոնոմիկայի նախարարությունը։

Ցուցահանդեսը համարվում է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում տարվա ընթացքում կազմակերպվող ոլորտի առանցքային միջոցառումներից մեկը, որին մասնակցող 30 երկրներից տարբեր ընկերություններ ավելի քան 1700 հավաքածուներ են ցուցադրում և փոխգործակցության եզր եր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 22000 հազար մասնագիտացված այցելուներ։