Թբիլիսիում կորոնավիրուսի առկայության կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը:

Փետրվարի լույս 27-ի գիշերը կորոնավիրուսի առկայության կասկածանքով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց ընդհանուր առմամաբ տեղափոխվել է 10 անձ: Նախարար Տիկարաձեն նշել է, որ հոսպիտալացվածներից 5-ը վերադարձել է Իտալիայից՝ նրանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, մյուսները՝ Վրաստանի: