Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ։