Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Չեմպիոն են դարձել հետևյալ մարզիկ-մարզուհիները:

Տղամարդիկ. Նորայր Հովհաննիսյան /ազատ վարժություններ/, Հարություն Մերդինյան /նժույգթափեր/, Վահագն Դավթյան /օղակնե/, Արթուր Դավթյան /հենցատկ և զուգափայտ/ և Էրիկ Բաղդասարյան /պտտաձող/:

Կանայք. Ինեսա Ջաղինյան /ազատ վարժություն և հենացատկ/, Ջեմմա Բերբերյան /զուգափայտ/ և Տաթև Սուքիասյան /հավասարակշռության գերան/: Բացառությամբ գյումրեցի Տաթև Սուքիասյանի, մյուս բոլոր չեմպիոնները Երևանից են:

Առաջնության արդյունքներով կազմավորվել են հավաքականներ, որոնք փետրվարի 29-ին ուսումնամարզական հավաքի կմեկնեն Թբիլիսի: Այնուհետև լավագույնները կուղևորվեն Դոհա ` մասնակցելու մարտի 16-ին սկսվելիք աշխարհի գավաթի` օլիմպիական վարկանիշային խաղարկությանը: