ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասել է․

«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»։

Նա նշել է, որ ԿԳՄՍ-ի հետ համատեղ ճանապարհային ոստիկանությունը մշակել է կրթական գործընթացի թեմաները, և առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստում իրականացնել։

«Սկզբնական փուլում որոշ դասարանների համար առարկան կմտցվի փորձնական տարբերակով, և կանցկացվի դասերից ազատ ժամերին կամ դասղեկական ժամերին, իսկ ապագայում գուցե կիրառվի առանձին դասաժամ»,- ասել է Չիլինգարյանը։