ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և։ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարակներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ։