Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018թ․-ի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․

«Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ»։

ՃՈ-ն հորդորում է հետևել երթևեկության կանոններին, վթարներից խուսափելու նպատակով։