Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշը հաղթել է Կիևի ըմբշամարտի միջազգային մրցաշարում: Հիշեցնենք, որ հայ մարզիկը եղել է՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

Կիևի ըմբշամարտի միջազգային մրցաշարի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել էր ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ: Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնը 3:0 հաշվով հաղթեց ուկրաինացուն:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը գետնեց (տուշե) ուկրաինայի ներկայացուցչին և դարձավ բրոնզե մեդալակիր։ Նորայր Հախոյանը 1։4 հաշվով զիջեց իրանցի մրցակցին: Էդուարդ Սարգսյանը (82 կգ) հավասար պայքարում 3։3 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին։