140 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը։

Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880թ-ի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում, մահացել` 1972թ-ին մայիսի 5-ին Երևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես նաև եղել է ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ:

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր բեղուն ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին:

Մարտիրոս Սարյանի ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915թ-ի ողբերգական դեպքերը։

Մարտիրոս Սարյանը մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին 92 տարեկան հասակում, ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում: