Կյանքից հեռացել է բազմաֆունկցիոնալ Սու-34-ի կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը:

«Ցավոք, փետրվարի 27-ին 85 տարեկանում մահացել է Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել է ավիացիոն-շինարարական ոլորտից ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Մարիտիրոսովի անմիջական տեխնիկական ղեկավարությամբ են մշակվել և կյանքի կոչվել Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Նա իրականացրել է կործանիչի մշակման, կառուցման, փորձարկումների և Նովոսիբիրսկի գործարանում սերիական արտադրության դնելու տեխնիկական ղեկավարումը: