Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նախագահից պահանջել է «գյավուր» բառի համար զգուշացման մեխանիզմ կիրառել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ:

Նրա դիմումի մեջ նշված է, որ Էրդողանը՝ նկատի ունենալով քրիստոնյաներին, օգտագործել է «գյավուր» բառը փետրվարի 26-ին իշխող կուսակցության ժողովում ելույթում, տեղեկացնում է «Ակոս»-ը։

Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր անմիջական պարտականությունը և պատշաճ զգուշացում անի ատելության խոսքի վերաբերյալ: