ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ արդեն իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 79 աշխատակից տեղում ստորագրել է աշխատանքից ազատման կոլեկտիվ և անհատական դիմումները:

«Ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձարուրդում գտնվող աշխատակիցները ևս ուղարկել են իրենց դիմումները: Այս պահի դրությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 86 աշխատակից»,- հայտնում է կենտրոնի սոցիալական էջը։

«Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները, նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշմանը, և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը՝ մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»,- նշված է ստորագրահավաքի հայտարարության մեջ։