Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1:1 խաղաց «Չելսիի» հետ: Հանդիպման ընթացքում կապտանռնագույնների միակ գոլի հեղինակ դարձավ կատալոնացիների արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին:

Սա Մեսսիի 22-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Այսպիսով նա դարձավ 1/8 եզրափակչի լավագույն ռմբարկու:

Մեսսիի մոտակա մրցակիցը Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացին 1/8 եզրափակչում խփել է 19 գնդակ: