Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որ Վարչական դատարանի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի օգտին 2020 թվականի փետրվարի 26-ի կայացված վճիռը ոչ իրավաչափ է և այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի։

2020թ. փետրվարի 26-ին Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: