«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը զարգանում է՝ դառնալով հիշարժան և տպավորիչ վայր զբոսաշրջիկների համար։

Վերջերս արգելոց-թանգարան էին այցելել ռուս աշակերտներ, ովքեր մեծ տպավորություններով են հեռացել։ Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից․

«Մեր կրթական և կրթաժամանցային ծրագրերը շարոունակվում են...

Փետրվարի 27-ին, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի և «Պրովոդնիկ» ընկերության հետ համատեղ Էրեբունի ամրոցում ռուս աշակերտների համար անցկացվեց էքսկուրսիա, որի ընթացքում սուսի տաճարի մոտ նրանց տրվեց մի քարտեզ: Հետևելով քարտեզի հուշումներին՝ նրանք գտան թանգարանին կից ուսումնական պեղավայրը, որտեղ պեղումներ կատարելով կարասների շրջակայքում՝ ռուս երեխաները հայտանաբերեցին մի քանի սափորներ, իսկ վերջում երկար որոնած գանձերով լի արկղը: Մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել նմանօրինակ շատ ծրագրեր:

Ցանկացողները կարող են դիմել հանրահռչակման և մարքեթինգի բաժին՝ զանգահարելով 010-43-89-53 հեռախոսահամարով»։

Նշենք, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը գտնվում է Էրեբունի 38 հասցեում։