Երևանում երթուղային նոր ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս, հայտարարել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110 տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,- ասել է Գալստյանը: