«Քամանչայի թանգարան և Գաստրոբակ»-ը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային և գաստրոնոմիկ նոր փորձառություն:

Այս մասին նշվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում․

- Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձևավորված ենթակառուցվածք են, որոնք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին և հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 գաստրոբակեր:

- 16 նոր գաստրոբակերի բացմանն աջակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: