Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել (73 կգ քաշային կարգ):

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։

Մրցաշարը վարկանիշային է 2020թ.-ի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի համար։ Այս մեդալը հայ ձյուդոյիստին հնարավորություն կտա բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

Մրցաշարին մասնակցել է նաև Արսեն Ղազարյանը (73 կգ)։