Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը կմեկնարկի ժամը 18։00-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարտի 1-ին` ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,- գրել է Փաշինյանը։

Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի նախագծի վերաբերյալ։