«Բնապահպանի տուն» կամավորական նախաձեռնությունը հերթական անգամ ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է դեռևս անլուծելի թվացող խնդրի մասին․

«Դիլիջան քաղաքում Աղստև գետի հունը ամբողջ երկարությամբ` կիլոմետրերով, հենց այսպիսի աղբանոց է։ Ո՞վ է մեղավոր, որ փողոցում կան աղբամաններ, բայց աղբը շարունակում է հայտնվել գետի մեջ։ Կամ եթե աղբաման էլ չլինի, ապա արդյո՞ք իրեն հարգող, գիտակից մարդն իր իսկ երկրին, իր բնությանը, իր բակին այսպես պիտի վերաբերվի։

Այստեղ սերժն ու սորոսը մեղավոր չեն։ Այստեղ ինքն իրեն ու իր պապերի պահած երկիրը չհարգող մարդն ու հասարակությունն է մեղավոր»։