«»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարել է, որ գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մեկ շաբաթ առաջ: Սա պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներով:

Նշենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նշենք նաև, որ ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ավելի վաղ ստորագրած հրամանի, գարնանային արձակուրդները պետք է լինեին հետևյալ ժամանակահատվածում.

1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ,

2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ,

3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները պետք է լինեին 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ: