ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ գարնան գալստի կապակցությամբ։ Գալիս է կյանքի զարթոնքի և ապրելու եղանակը։ Մարտի 3-5-ին ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ աստիճանաբար բարձրանալու է ևս 5-7 աստիճանով։

Բարի գալուստ գարուն։Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»։