Հայաստանում 2017թ.-ին պարենային 12 ապրանքախմբից 9-ում գրանցվել է 0,2-20.5% գնաճ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016թ.-ի համեմատ, ամենաշատը թանկացել է՝

-ձուկն ու ծովամթերքը՝ 20.5%-ով,

-բանջարեղենի գինը՝ 14.8%-ով,

-մրգինը՝ 10.6%-ով,

-շաքարավազինը՝ 9.2%-ով,

-միսը թանկացել է 4.1%-ով,

-կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 0.4%-ով,

-ոչ ալկոհոլային խմիչքները՝ 2.7%-ով:

Նախորդ տարի աննշան էժանացել է միայն հացաբուլկեղենն ու ձավարեղենը: