ՀՀ դեսպանության հովանո ներքո փետրվարի 29-ից Վաշինգտոնում մեկնարկել է «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» վերտառությամբ փառատոնը։ Վաշինգտոնյան փառատոնի հանդիսություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ են մեկնել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և այլք։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Փառատոնը, որի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում մարտի 4-ին՝ իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։ Փառատոնը կեզրափակվի մարտի 14-ին։