Հանրապետության տարածքում մարտի 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 2-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» (բուք է) կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: