Մարտի 4-ին Իջևանում (Իջևանի ԲԿ), մարտի 5-ին Նոյեմբերյանում (Նոյեմբերյանի ԲԿ), մարտի 6-ին Բերդում (Բերդի ԲԿ), մարտի 17-ին Աշտարակում (Աշտարակի ԲԿ), մարտի 18-ին Ապարանում (Ապարանի ԲԿ) և մարտի 19-ին Ծաղկահովիտում (Ծաղկահովիտի ԲԿ) (կրկնողաբար) տեղի կունենա Վորլդ Վիժն Հայաստանի կողմից կազմակերպվող «Կրծքով սնուցում» թեմայով մեկօրյա դասընթաց: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջից։

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: «Կրծքով սնուցում» թեմայով մեկօրյա դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 5 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավար Սուսաննա Հարությունյանին՝ ՇՄԶ 5 տեսական կրեդիտ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամարն է՝ 095 005 228: