Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Աննա Վարդապետյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման մեջ:

Աննա Վարդապետյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ ունի: Այդ պաշտոնին նշանակվել է Մանե Գևորգյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - նշված է վարչապետի որոշման մեջ: