Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ներկայացնում է գազի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տեսանյութ:

«Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին»- նշված է Տեսչական մարմնի հաղորդագրությունում։