Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերը դադարեցվել են մինչև մարտի 10-ը:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհայտնի:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին։