Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով քննարկում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:

Վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ամենակարևորը խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոնները: