«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2020թ-ի մարտի 1-ին կայացած նիստում, խորհրդի համապատասխան որոշմամբ, ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը։

Նախապես հաստատված 5 թեկնածուներից մեկը՝ Արմեն Ծատուրյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1, Ստեփան Ստեփանյանց՝ 1, Ռուստամ Սահակյան՝ 15, Զարուհի Վարդանյան՝ 6, բոլորին դեմ՝ 1:

«Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող և հեռանակարային բուհ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: