ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ. նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։