Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այցը կլինի մեկօրյա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կարող են հանդիպել մարտի 5-ին կամ 6-ին Մոսկվայում:

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ նրանք ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում իրավիճակի կարգավորման համար լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները և մշակել գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը: