ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է գործատուներին ըմբռնումով մոտենալ երեխաներ ունեցող աշխատակիցների ուշացումներին կամ ոչ լրիվ օրով աշխատանքի հաճախելուն:

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարկավոր է հաշվի առնել, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքով պայմանավորված մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել բոլոր ուսումնական հաստատություններում:

Միաժամանակ նախարարությունում ասում են, որ «տվյալ պարագայում աշխատողների բացակայությունը հարգելի համարելու հարցն աշխատանքային օրենսդրությամբ կարգավորված չէ»: