Բրոնխիոլիտ ախտորոշումով 1 ամսական երեխայի կյանքը հաջողվել է փրկել: Փոքրիկը հոսպիտալացվել էր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 1 կլինիկա: Զննման ժամանակ նա արտահայտված հևոց ուներ, նաև ինտոքսիկացիա, արտահայտված տախիկարդիա և մի շարք այլ խնդիրներ:

Մանկական սրտաբանի ախտորոշմամբ երեխայի կյանքին վտանգ սպառնացող վիճակը պահանջել է անհապաղ վիրաբուժական միջամտություն, ինչի համար երեխան տեղափոխվել է Նորք-Մարաշ բուժկենտրոն, որտեղ էլ անհետաձգելի վիրաբուժական կորեկցիա է արվել։

Վիրահատության առաջին փուլն անցել է բարեհաջող, սակայն նշված սրտի բարդ արատը շտկելու համար անհրաժեշտ են կորեկցիայի ևս 2 փուլ։