Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքից հետո քաղաքացիները խուճապահար գնումներ են անում խանութներից, սակայն դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, փոխանցում է Factor.am-ը:

«Դրա անհրաժեշտությունը չկա: Օրինակ՝ շաքարի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի ավելի քան մեկ տարի, ունենք նաև տեղական արտադրություն, պահեստներում էլ շատ մեծ քանակի կա: Նույնն ալյուրի մասին կարող ենք ասել: Նման ծավալի անտեղի գնումների կարիք չկա, որևէ ապրանքի գծով անհնագստացնող երևույթ չկա»,- հայտարարել է Գևորգյանը՝ հավելելով, որ խոշոր տնտեսվարողները գները չեն բարձրացնում:

Անդրադառնալով Իրանից ներկրվող ապրանքներին՝ Գևորգյանը նշել է, որ այդ երկրից չկա այն ծավալով ներկրվող ապրանք, որը շուկայում կարող է դեֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնել: