ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է, որ ՀՀ-ում կասկածելի դեպքերի 9 թեսթերի պատասխանները ստացվել են, դրանք բացասական են՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել․

«Արդեն տեղեկացրել էի, որ սպասում ենք 9 կասկածելի դեպքերի թեստերի պատասխանների և ուրախ եմ տեղեկացնելու, որ Առողջապահության նախարարը հենց նոր տեղեկացրեց՝ պատասխանները բացասական են: Այսինքն՝ տվյալ քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»:

Վարչապետը նաև հայտնել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված հայրենակիցների մոտ ամեն ինչ կարգին է: