«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց խուճապի, Վրաստանի հետ սահմանակից տարածքները, օրինակ հատկապես Նոյեմբերյանն ու Ալավերդին ևս պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն, պետք է կատարվեն համապատասխան միջոցառումները։ Միգուցե և կատարվում են, սակայն պարտադիր չէ, որ դեպք հայտնաբերվի և նոր բոլորը խառնվեն, էլ չասեմ, որ մարդիկ դեղատներով ընկած դիմակ չեն գտնում։

Մի երկու օր առաջ ինձ խորհուրդ տվեցին այցելել շինանյութի խանութ, որտեղ ասում էին` դիմակներ կան։

Ալավերդու և Նոյեմբերյանի տարածաշրջանները շատ են կապված Վրաստանի հետ և միջսահմանային շփումը շատ է, հետո չասեք` չեն բարձրաձայնում, կամ էլ կարողա ասեք` ամեն ինչ վերահսկվում է։

Չգիտեմ»: