Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխարհով մեկ վախի բացիլներ տարածեցին և հիմա Հայաստանում էլ է մոլեգնում վախի համաճարակը։ Ֆեյսբուքը համարյա կարանտին է հայտարարել՝ մարդիկ դատապարտում են իրենց ինքնամեկուսացման, երկրներն ինքնակամ շրջափակվում են, խանութները՝ դատարկվում առաջինից մինչև վերջին անհրաժեշտության պարագաներից։

Իսկ հիմա միացնենք պանիկայի ազդեցության տակ համակարգից անջատված մեր բանականությունը։ Արդյո՞ք մեր վախերը (ինչպես միշտ) սխալ պատկերացումների արդյունք չեն․ եթե ամբողջ աշխարհում այս երեք ամիսների ընթացքում այդ անիծյալ վիրուսով հիվանդացել է մոտ 87 հազար, ընդ որում՝ դրանց ավելի քան 53 տոկոսն ապաքինվել է, ինչպե՞ս կարող է խոսք գնալ համաճարակի մասին։ Համաճարակի դեպքում առնվազն 7-8 տոկոս մահացություն պետք է արձանագրվի, իսկ այս դեպքում՝ մահացությունը 2 տոկոսի շեմը չի էլ գերազանցում։ Սրանք ամենահեղինակավոր՝ համաշխարհային առողջապահության կազմակերպության (ԱՀԿ) թվերն են, որոնք սովորական գրիպի ցուցանիշներին զիջում են մոտ 4 անգամ։ ԱՀԿ-ն գլխից ձեռք չի քաշել, որ ահագնացող վիճակի դեպքում արտակարգ դրություն չհայտարարի, այս պանիկան ավելի շատ հրահրում է համաշխարհային քաղաքական և տնտեսական օլիգարխիան՝ շուկաների և աշխատուժի նոր ֆորմատավորման նպատակով։ Այնպես որ, մի տրվեք այս բլեֆին, մի խաթարեք ձեր կյանքը, մի հանձնեք ձեր ազատությունները ձեր վախերին։

Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե կառավարությունը չպիտի անցնի ռիսկերը չեզոքացնելու ռեժիմին․ սահմանային անցակետերից սկսած՝ բնակչության տեղաշարժերի օջախների վերահսկողությունից վերջացրած։ Եվ նախևառաջ՝ քաղաքական պրովոկացիաները կանխարգելելու նպատակով։ Հավատացեք, այս պահին վիրուսը քաղաքական հունձքի է ելել և նպատակը մեկն է՝ քաոտիկ տեղեկատվական հոսքերով ահաբեկել մարդկանց և նրանց վախերի ազդեցության տակ անպատիժ գործել։ Այնպես որ, հարկ չկա թիթիզ-միթիզ գելերի վրա անիմաստ գումարներ վատնել կամ երկու ժամը մեկ նոր դիմակ հագնել, առավելևս՝ թալանել խանութները։ Սովորական հիգիենայի կանոնների պահպանումը բավարար է, դե պաչպռոշտին էլ կարելի է հետաձգել մի ամիս, կդիմանանք, կարծում եմ։

Շուտով մեր համահայկական հսկա ԱՐևԸ կկախվի Հայաստանի վրա և բոլոր վիրուսների վերջը կտա։ Խաղաղվեք»: