Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», գրում է Express-ը: Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կիսապաշտպանն անցանկալի անձ է դարձել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

«Մանչեսթեր Յունայթեդը», հավանաբար, կվաճառի Մխիթարյանին»: Այն, որ Հենրիխը չէր հայտավորվել ԲԿՄԱ-ի դեմ ոչինչ չորոշող խաղին, մեծացնում է նրա հեռանալու հավանականությունը: Մոուրինյոն ցանկանում է «պայթուցիկ» ու փոթորիկի պես խաղացող 10 համարի դիրքում: Մխիթարյանն այնքան էլ չի համապատասխանում այդ դերին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը: Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չէ Մխիթարյանին ներառել իտալական «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի տրանսֆերի գործարքում: