Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ ռուսական հատուկ ծառայությունները ներգրավված են հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի համակարգչային ծառայությունների վրա իրականացված կիբերհարձակմանը: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը։

Մասնավորապես նշվում է, որ հաքերները փորձել են հարձակումը այնպես իրականացնեն, որպեսզի իրականացման համար կասկածեն Հյուսիսային Կորեային: ԱՄՆ վերլուծաբանների կարծիքով՝ ռուսները ցանկանում էին վրեժ լուծել Միջազգային օլիմպիական կոմիտեից Օլիմպիադային Ռուսաստանի հավաքականի նկատմամբ սահմանված սահմանափակումների համար, որոնք արդարացված էին:

Ինչպես պնդում է լրատվամիջոցը, փետրվարի սկզբին ռուսական գլխավոր հետախուզական վարչությունը կարողացել է մուտք գործել Օլիմպիական խաղերի հետ կապված 300 համակարգիչներ:

Հիշեցնենք, որ Փհենչհանում Օլիմպիական խաղերի փակման օրը կիբերհարձակման հետևանքով խափանվել է մամուլի գլխավոր կենտրոնում թվային հեռուստատեսության աշխատանքը: Ավելի մեծ վնասից խուսափելու համար Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն անջատել են ինտերնետային սերվերները, ինչի հետևանքով դադարել է գործել Օլիմպիական խաղերի կայքը:

ԱՄՆ հետախուզության տվյալները համընկնում են նաև մասնավոր ոլորտի վերլուծաբանների ստացած տվյալների հետ: