Ryanair ավիաընկերությունը մտադիր է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները, սակայն Երևանից դեպի Հռոմ և Միլան ուղղություններին դա չի վերաբերում՝ չվերթները կշարունակվեն ըստ պլանավորվածի: Այդ մասին նշվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։

«Ryanair ավիաընկերությունը պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները մարտի 17-ից - ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են էլեկտրոնային փոստով»,- ասվում է գրառման մեջ:

Չնայած ավիաընկերությունում նշել են, որ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն, գրառման մեկնաբանություններում քաղաքացիները գրում են, որ արդեն Երևանից Հռոմ թռիչքի չեղարկման մասին նամակներ են ստացել: