ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել մինչև մարտի 24-ը։
Կառավարության որոշման մեջ նշված է.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ-ի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) «Երկշաբաթյա ժամկետով» բառերը փոխարինել «Մինչև 2020թ-ի մարտի 24-ը ներառյալ» բառերով.
2) 1-ին ենթակետում՝

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ա1» պարբերությամբ.

«1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի։