«Թվիթերը» հորդորում է իր աշխատակիցներին անցնել տնից աշխատելու ռեժիմին, որպեսզի նվազեցվի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում։

Ընկերության Հոնկոնգի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի աշխատակիցներն արդեն անցել են տնից աշխատելու ռեժիմին։ Նշվում է, որ ընկերության այլ երկրների աշխատակիցները կարող են աշխատել գրասենյակից։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը՝ Covid-2019-ն է: