Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է կորոնավիրուսի ունեցած տնտեսական ազդեցությունը նվազեցնելու ուղիները: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Ինչպես նշվում է՝ որոշվել է ֆոնդային պահուստի տոկոսը նվազեցնել։

Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Կուդլոուն և ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը դեմ են դրույքաչափերի իջեցմանը:

Միևնույն ժամանակ, նրանք պնդում են, որ որոշումը պետք է ընդունվի մինչև կարգավորող հանձնաժողովի նիստը, որը նախատեսված է մարտի 17-18-ին: